Jump to content

Ֆոն դը Գոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆոն դը Գոմ
Տեսակառաջնակենցաղ արվեստի պատկերներով անձավ, էքսկուրսիոն անձավ և prehistoric archaeological site?
Երկիր Ֆրանսիա[1]
ՎարչատարածքLes Eyzies-de-Tayac-Sireuil?[1] և Les Eyzies?
Մասն էPrehistoric Sites and Decorated Caves of the Vézère Valley?
Քարտեզ
Քարտեզ

Ֆոն դը Գոմ (ֆր.՝ Font-de-Gaume), քարանձավ Ֆրանսիայի Դորդոն դեպարտամենտում` Լե Էզիդե Տայակ Սիրյոյ համայնքում[2]։ Քարանձավում կան ուշ հին քարի դար ժայռապատկերներ` կենդանիների պատկերներով։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոն դե Գոմ քարայրի պատկերները քարանձավային արվեստի լավագույն օրինակ են։ Բազմաթից բիզոնների, վայրի ձիերի, մամոնտների, հյուսիսային եղջերուների և այլ կենդանիների պատկերները ստեղծվել են տարբեր ոճով` հնագույն, ուղղագիծ, սև ու կարմիր ներկերով նկարներից մինչև բազմագույն հրաշալի կոմպոզիցիաները, որոնք վերաբերում են մադլենյան մշակույթին (մ.թ.ա. 15 000-11 000 տարի)։

Այն, որ ժայռապատկերները վերաբերում են հնագույն ժամանակներին, վերջնականապես ապացուցված համարվեց այն բանից հետո, երբ 1912 թվականին Գ. Պեգուանը ֆրանսիական Պիրենեյներում գտնվող Տյուկ դ'Օդուբեր քարանձավում հայտնաբերեց բիզոնների նմանատիպ պատկերներ. դրանք գտնվում էին ստալակտիտների շերտի տակ, որոնց տարիքը մոտ 10.000 տարեկան էր։

Ֆոն դե Գոմ քարայրը բացվել է 1901 թվականին։ Մի քանի կենդանիների պատկերները կատարված էին բնական չափերով։ Քարայրի պատերին, ոչ մեծ սրահների կամարներին մոտ 80 ժայռապատկերներ կային, որոնցից երկուսը, անկասկած, մամոնտներ էին ներկայացնում։

Քարանձավի սրահներում կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են կարմիր օքրայի կտորներ և մանգանի «մատիտներ»։ Ամենայն հավանականությամբ, դրանք այն նույն ներկերն են, որոնք օգտագործել են նախնադարյան նկարիչները ժայռապատկերները ստեղծելիս։ Նման ներկանյութեր հանդիպում են բոլոր այն տեղերում, որտեղ կավահող է, մասնավորապես` Ֆոն դե Գոմից ոչ հեռու գտնվող հովտում։ Այդ տարածքում կան դեղին, կարմիր, երբեմն նաև սև կավի շերտեր, ինչպես նաև երկաթի և մանգանի հանքավայրեր։

1919 թվականին բանաստեղծ Թոմաս Էլիոթը Պիրենեյներ կատարած իր ուղևորության ընթացքում եղել է այն ժամանակ արդեն հայտնի Ֆոն դե Գոմ քարանձավում[3]։

2007 թվականի տվյալներով Ֆոն դե Գոմը Ֆրանսիայում գունավոր ժայռապատկերներ ունեցող միակ քարանձավն էր, որ դեռևս բաց էր լայն հասարակության համար[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. Daubisse et al. 1994, p. 8
  3. Bacigalupo 2007, pp. 111–112.
  4. Bahn 2007, p. 45.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Bacigalupo, Massimo (2007). «Tradition in 1919: Pound, Eliot and the 'historical method'». In Cianci, Giovanni; Harding, Jason (eds.). T. S. Eliot and the Concept of Tradition. Cambridge University Press. ISBN 978-0-521-88002-2.
  • Bahn, Paul (2007). Cave Art: a Guide to Decorated Ice Age Caves of Europe. Frances Lincoln Ltd. ISBN 978-0-7112-2655-5.
  • Daubisse, Paulette; Vidal, Pierre; Vouvé, Jean; Brunet, Jacques (1994). The Font-de-Gaume Cave. Périgueux: Pierre Fanlac. ISBN 978-2-86577-149-3.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոն դը Գոմ» հոդվածին։